Տարածաշրջանային

ԱՄՆ-ը զգուշացրել է Թուրքիային ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման հետևանքների մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը զգուշացրել է  Թուրքիային  ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական արտադրանքի ձեռքբերումը, ինչպիսիք են S-400 համակարգերը, անընդունելի է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters» գործակալությանը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրագուսը՝ նախազգուշացնելով Թուրքիային ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում հարաբերություններում հնարավոր լուրջ հետեւանքների մասին, եթե Թուրքիան ակտիվացնի այդ համակարգերը:

«Եթե դա հաստատվի, մենք ամենավճռական կերպով կդատապարտենք S-400 հրթիռի փորձարկումը Թուրքիայի կողմից՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի եւ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ պարտականությունների հետ անհամատեղելի քայլ»,-ասել է Մորգան Օրտագուսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում