Հասարակական

ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում Իրաքում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը վերականգնելու ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում Իրաքում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը վերականգնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՀՀ դեսպանության պաշտոնական «Ֆեյսբուք»-ի էջի կառավարումը խաթարվել էր, որի արդյունքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ժամանակավորապես կորցրել է էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Քայլեր են ձեռնարկվում էջի լիարժեք գործունեության վերականգնման ուղղությամբ: Հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և շնորհակալություն բոլորին աչալուրջ լինելու համար»,- գրել է Նաղդալյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում