1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՄ ԱԳ նախարարներն ընդգծել են ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը

ԵՄ ԱԳ նախարարներն ընդգծել են ռազմական գործողությունները դադարեցնելու 
անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ ընդգծելով ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բորելն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում լսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականների մասին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի ներկայացրած տվյալները:

«Ընդգծել ենք ռազմական գործողությունները դադարեցնելու ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կարևորությունը: Մենք քննարկել են այն հարցը, թե ինչպես կարող ենք նպաստել դրան: Մենք կոչ ենք անում, որ տարածաշրջանային բոլոր երկրներն իրենց լուման ներդնեն հրադադարն ուժի մեջ դնելու և խաղաղության ուղղությամբ քայլեր կատարելու գործում»,- ասել է Բորելը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]