Քաղաքականություն

Մոսկովյան պայմանավորվածությունների կատարումը չափազանց կարևոր է. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Մոսկովյան պայմանավորվածությունների կատարումը չափազանց կարևոր է. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կարևորում է Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ իրենք բարձր են գնահատել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Մոսկվայում կայացած խորհրդակցությունների արդյունքներով հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին համաձայնությունը:

«Հիմա մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին, մենք տեսնում ենք երկու կողմերից խախտումների վերաբերյալ հաղորդագրություններ, բայց համարում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը չափազանց կարևոր է, որպեսզի հեռանկարում կողմերն ամբողջովին հրաժարվեն ռազմական գործողություններից և անցնեն այս հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական կարգավորման»,- ասել է Պեսկովը:

Ադրբեջանը անտեսել է հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցված կրակի դադարեցման ռեժիմը՝ ոտնահարելով իր պայմանավորվածությունները և շարունակելով ինչպես խաղաղ բնակավայրերի, մեծ քաղաքների հրթիռակոծումը, այնպես էլ շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններով հարձակումներն ու հրետակոծությունները: Հոկտեմբերի 10-ից մեծաքանակ հարձակման տակ է Հադրութը: Մարտերը շարունակվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում