Չեռնոգորիայի թիմի դարպասապաահը Ադրբեջանի դեմ տոնած հաղթանակը նվիրել է Հայաստանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ի և Չեռնոգորիայի ազգային թիմի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը Ազգերի լիգայի երրորդ տուրում Ադրբեջանի նկատմամբ տոնած հաղթանակը նվիրել է Հայաստանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դևագոևիչը Ինսթագրամի իր էջի սթորի բաժնում լուսանկար է տեղադրել և գրել. Քեզ համար Հայաստան:
Ազգերի լիգայի երրորդ տուրում Չեռնոգորիան մրցեց ադրբեջանի ընտրանու հետ և պարտության մատնեց 2:0 հաշվով: