Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Լինկևիչուսը ԼՂ հարցով առարկայական բանակցությունների հույս է հայտնել

Լինկևիչուսը ԼՂ հարցով առարկայական բանակցությունների հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը հույս է հայտնել, որ ավելի քան 10 ժամ տևած քննարկումների արդյունքում կրակի դադարեցման համաձայնություն ձեռք բերելուց հետո Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լիտվայի ԱԳ նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«14 օր տևած ծանր մարտեր, արդյունքում զգալի կորուստներ, խաղաղ բնակիչների շրջանում զոհեր, տուժածներ: 10 ժամ տևած բանակցություններ: Հույս ունեմ, որ հրադադարը կպահպանվի և Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների՝ բարի կամքի ոգով և ԵԱՀԿ հովանու ներքո»,- նշել է Լինկևիչուսը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]