Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների 
դեմ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը կոչ է անում Գլոբալ Մագնիցկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են Արցախոմ քաղաքացիական անձանց թիրախավորելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շերմանն այս մասին գրառում է կատարել «Թվիթերի» իր էջում:

«Ժամանակն է, որ Միացյալ նահանգները կիրառի Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցները ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների վրա, որոնք պատասխանատու են Արցախում քաղաքացիական անձանց թիրախավորելու համար»,- գրել է Շերմանը:

Նա հավելել է, որ ժամանակն է նաև առանց հապաղելու դադարեցնել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը՝ ներառյալ ցանկացած զենքի վաճառքը, անվտանգային օգնությունը և վարժանքները: 

Գլոբալ Մագնիցկու ակտը ԱՄՆ գործադիր իշխանությանը թույլ է տալիս վիզային արգելքներ և նպատակային պատժամիջոցներ կիրառել աշխարհի ցանկացած կետում գտնվող անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են հատկապես մարդու իրավունքների խախտումների համար: Այն թույլ է տալիս սառեցնել ԱՄՆ-ում ունեցած ակտիվները և սահմանել դեպի ԱՄՆ մուտքի արգելք:

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված  ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական անձանց, արդյունքում կան թե վիրավորներ, թե զոհեր: Արցախում սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ զոհվել է 20 խաղաղ քաղաքացի, վիրավորվել՝ 93:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]