Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկական կողմը հերքում է Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ կրակելու ադրբեջանական կեղծիքը

Հայկական կողմը հերքում է Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ կրակելու 
ադրբեջանական կեղծիքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի գրոհները, որոնք ձեռնարկվել են՝ անտեսելով կրակի դադարեցման վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը: «Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին ուժի մեջ մտավ Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Ադրբեջանական ստորաբաժանումները, սակայն, ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am