Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ռոմա»-ն հումանիտար օգնություն է ուղարկում Հայաստան

«Ռոմա»-ն հումանիտար օգնություն է ուղարկում Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալական «Ռոմա» ակումբի հիմնադրամը Իտալիայում Հայաստանի դեսպանությանն է  փոխանցել հագուստով եւ սպորտային հանդերձանքով 117 ծանրոց, որոնք կտրամադրվեն Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը: Ծանրոցները կփոխանցվեն «Ռոմա»-ի հայաստանյան ֆան ակումբին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ռոմա»-ի պաշտոնական կայքէջից:

«Մի կողմ թողնելով ցանկացած քաղաքական նկատառում՝ «Roma Cares Foundation» հիմնադրամը կա  եւ  կլինի «Ռոմայ»-ի ամենակարիքավոր երկրպագուների կողքին, որտեղ էլ որ նրանք գտնվեն: Այս նվիրատվությամբ մենք մտադիր ենք առաջին կոնկրետ օգնությունը ցուցաբերել երեխաներին, կանանց եւ տղամարդկանց, որոնք հայտնվել են ծայրահեղ բարդ իրավիճակում», - ասել է ակումբի գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան:

Ծանրոցների մեջ կան շապիկներ, մարզական շորտեր, սպորտային հագուստներ, վերնաշապիկներ և այլ տեսակի հագուստ, որոնք նախատեսված են երեխաների, կանանց և տղամարդկանց համար:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր ակումբի տնօրինությանը աջակցության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am