Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հոլիվուդյան կինոաստղ Մայքլ Ջորդանը սատարել է Հայաստանին

Հոլիվուդյան կինոաստղ Մայքլ Ջորդանը սատարել է Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից  մեկը՝ Մայքլ Ջորդանը, որն «Ինստագրամ»-ում ունի 14 մլն հետևորդ, անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դերասանը «Ինստագրաիմի» «սթորի» բաժնում զետեղել է հայկական դրոշը ձեռքին հայ երիտասարդի լուսանկար և գրել է, որ խաղաղություն է մաղթում Հայաստանին, ցանկանում է, որ վե՛րջ տրվի ցեղասպանությանը: «Իմ սերն եմ ուղարկում բոլոր հայ ընկերներիս: Ձեր հայ ընկերները հիմա ձեր կարիքն ունեն»,-գրել է նա:

Հայաստանին և Արցախին իրենց աջակցությունն են հայտնել համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Սերժ Թանկյանը, Քարդի Բին, Էլթոն Ջոնը, Եվգենի Կիսինը և այլք:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]