Տարածաշրջանային

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը իրանական 18 բանկերի մտցրել Է պատժամիջոցների ցուցակի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:

Սահմանափակումների ներքո են հայտնել այդ թվում՝ Amin Investment Bank-ը, Bank Keshavarzi Iran-ը, Bank Maskan-ը, Iran Zamin Bank-ը:

Ամերիկյան գերատեսչությունն այդ կազմակերպություններին մեղադրել Է իրանական կառավարության «նենգամիտ գործությունը» ֆինանսավորելու մեջ: «Մեր պատժամիջոցների ծրագրերը կշարունակվեն, քանի դեռ Իրանը չի դադարեցրել իր աջակցությունը ահաբեկչական գործունեությանը եւ վերջ չի տվել իր միջուկային ծրագրին»,-ասել Է նա:

2018 թվականին ԱՄՆ-ը միակողմանի կարգով դուրս Է եկել միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերստին պատժամիջոցներ Է սահմանել Թեհրանի նկատմամբ, ինչպես նաեւ նրա տնտեսական գործընկերների նկատմամբ:

Վաշինգտոնը հայտարարել Է իրանական նավթի արտահանումը մինչեւ զրո հասցնելու նպատակի մասին եւ կոչ Է արել հրաժարվել դրա գնումներից: Այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին բողոք Է հայտնել, որում ասվում Է Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) չկատարելու մասին, որն ընդունվել Է 2015 թվականին:

Վաշինգտոնը հայտարարել Է Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման գործընթացը գործարկելու ցանկության մասին: ԱԽ-ի անդամների ճնշող մեծամասնությունը հանդես Է եկել ամերիկյան նախաձեռնությունների դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում