Տարածաշրջանային

Թուրքական ազգային արժույթը շարունակում է գահավիժել. լիրայի անկման նոր ռեկորդ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Թուրքական ազգային արժույթը շարունակում է գահավիժել. լիրայի անկման նոր ռեկորդ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական լիրան շարունակում է տասն օրից ավել ձգվող անկումը: Թուրքիայի ազգային արժույթն անկման նոր ռեկորդ է գրանցել հոկտեմբերի 8-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսօր արդեն մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում է 7.89 թուրքական լիրա՝ նախօրեին գրանցված 7.87-ի փոխարեն:

Թուրքական լիրայի անկման հակառեկորդ էր գրանցվել սեպտեմբերի 29-ին:

Այդ օրը մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում էր 7.83 թուրքական լիրա:

Թուրքական լիրայի անկումը վերլուծաբանները բացատրում են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Անկարայի բացահայտ ներգրավմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում