Տարածաշրջանային

Ժնևում ընթանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բանակցություններն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. ՌԻԱ Նովոստի

1 րոպեի ընթերցում

Ժնևում ընթանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բանակցություններն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում փակ ձևաչափով ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցություններն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին կմեկնի Ժնև, որտեղ հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում