Բաքվում պահվող հայ գերիները պետք է անմիջապես վերադարձվեն. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համոզմամբ՝ Բաքվում ապօրինի կերպով անազատության մեջ պահվող հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ամբողջացումը նշանակում է, որ կողմերի միջև բանակցությունների ընթացքում բարձրացված բոլոր հարցերը լուծվել են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Rasmussen Global» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր և նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այս մասին հայտարարել է Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Հայ գերիները պետք է անմիջապես վերադարձվեն։ Պատկերացրե՛ք, ունենք խաղաղության համաձայնագիր, ինչը նշանակում է, որ բանակցությունների ընթացքում բարձրացված բոլոր հարցերը լուծվել են»,-ընդգծել է Ռասմուսենը։