Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մոտ օրերին ամեն ինչ կարող է իր տրամաբանական ավարտին հասնել. Արծրուն Հովհաննիսյան

Մոտ օրերին ամեն ինչ կարող է իր տրամաբանական ավարտին հասնել. Արծրուն 
Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մոտ օրերին ամեն ինչ կարող է իր տրամաբանական ավարտին հասնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հովհաննիսյանն ասաց հոկտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Ջաբրայիլի ուղղությամբ հաջողությունների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Այսօր և երեկ բեկումնային մարտեր էին, դրա համար վարչապետը նշել է, որ դրանք կարող են ավարտվել կոնկրետ իրավիճակով: Դրանք շատ համառ են` մեծաքանակ ուժերի կիրառմամբ: Կարող է մոտ օրերին ամեն ինչ իր տրամաբանական ավարտին հասնել»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ կարճ ժամանակ անց ոսկե տառերով են գրվելու այս օրերի մարտական գործողություններն ու հերոսությունները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին տված հարցազրույցում խոսել է Ջաբրայիլի ուղղությամբ հայ հրամանատարների իրականացրած գործողության մասին, նշելով, որ դրա հաջող ավարտի դեպքում ՊԲ-ն կփորձի զարգացնել հաջողությունը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններՖրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունիցՍիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am