Հայաստանում հաստատվել է COVID-19-ի վերջին 2 ամսվա ամենաշատ դեպքերը. ապաքինվել է 178 մարդ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53 755 դեպք, որոնցից 45 110-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 348 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 2 878 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 312 823 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 672 նոր դեպք և 178 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 995 (ավելացել է ևս 5-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 72, 55 տարեկան տղամարդիկ և 59, 92, 84 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Արձանագրվել է նաև մահվան 302 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան