Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իրանը մտահոգված է հակամարտության գոտուց իր տարածքներին սպառնացող հնարավոր վտանգներով

Իրանը մտահոգված է հակամարտության գոտուց իր տարածքներին սպառնացող 
հնարավոր վտանգներով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար  Սայիդ Խաթիբզադեն վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում բախումները դադարեցնելու և լուրջ ու պլանային բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ի կայքը, Խաթիբզադեն նշել է, որ Իրանը պատրաստակամ է աջակցել այդ նպատակներին հասնելուն:

Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը լուրջ նախազգուշացում է արել պատերազմող կողմերին, որպեսզի նրանք չխախտեն իրենց երկրի սահմանները:

Խաթիբզադեի խոսքով` Իրանը լրջորեն եւ մեծ զգայունությամբ է հետեւում իրենց երկրի սահմանամերձ շրջաններում տեղ գտած տեղաշարժերին:

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ ԼՂ-ում ընթացող պատերազմի հետևանքով իրենց սահմանների ցանկացած խախտում անթույլատրելի է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am