Քաղաքականություն

ՀԱՊԿ-ն հետաձգել է Հայաստանում հոկտեմբերին նախատեսված զորավարժությունները COVID-19-ի պատճառով

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ն հետաձգել է Հայաստանում հոկտեմբերին նախատեսված զորավարժությունները COVID-19-ի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի վերջին պլանավորված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Փոխազդեցություն 2020» և «Որոնում 2020» զորավարժությունները հետաձգվել են, ընթանում է նոր ժամկետների եւ անցկացման վայրի համաձայնեցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն 2020» և «Որոնում 2020» զորավարժությունները, որոնք նախատեսված էին այս տարվա հոկտեմբերի վերջին Հայաստանի տարածքում, հետաձգվել են: ՀԱՊԿ անդամ պետությունների հետ քննարկվում է այդ զորավարժությունների անցկացման վայրի եւ ժամկետների հարցը», - ասել է Զայնետդինովը՝ նշելով, որ դրանք հետաձգվել էին Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով: Այդ զորավարժությունները նախատեսված էին հոկտեմբեր 27-30-ը:

ՀԱՊԿ քարտուղարը նաև տեղեկացրեց, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանը չի մասնակցի «Անխախտ եղբայրություն 2020» զորավարժություններին, որը կկայանա Բելառուսում հոկտեմբերի 12-16-ը: Վլադիմիր Զայնետդինովն ասաց, որ հայկական կողմից հարցում է եկել այդ զորավարժությանը չմասնակցելու մասին:

ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղված իրավիճակից ելնելով՝ ՀԱՊԿ-ին տեղեկացվել է, որ Հայաստանը չի մասնակցի զորավարժությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում