Քաղաքականություն

ՀՀ դեսպանությունը հերքում է դեպի Հայաստան վառելիքի ներկրմանը Վրաստանի խոչընդոտների մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանությունը հերքում է դեպի Հայաստան վառելիքի ներկրմանը Վրաստանի խոչընդոտների մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրմանը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը: Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Ե՛վ վառելիքի և՛ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի համապատասխան կառույցների հետ։ Այնուամենայնիվ, Վրաստանի տարածքով տարանցման հետ կապված որևէ խնդրի առաջացման պարագայում, խնդրում ենք անմիջապես կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանության հետ՝ հարցը տեղում լուծելու համար։

Միաժամանակ հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել, քանզի այն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է դեսպանությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում