Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա
1 րոպեի ընթերցում
![Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1030501.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության ամբողջ տարածքում հոկտեմբերի 7-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Վաղվանից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով»,- նշել է Գագիկ Սուրենյանը։