Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան

Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգներն ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում և դրա սահմաններից դուրս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի համատեղ հայտարարության մեջ:

«Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները, ամենավճռական ձևով դատապարտում են աննախադեպ և վտանգավոր բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում և դրա սահմաններից դուրս»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նախարարները միանշանակորեն ընդգծել են, որ վերջին հարձակումները, որոնց նպատակը, ենթադրաբար, քաղաքացիական օբյեկտներն էին` ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս, ինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունն, անընդունելի սպառնալիք են տարածաշրջանում կայունության համար:

Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ նախարարները կրկին կոչ են արել հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հաստատել հրադադարի ռեժիմը:

«Համանախագահող երկրները հաստատակամ են լիովին իրականացնել իրենց վրա դրված ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ։ Այդ մանդատի համաձայն՝ նրանք կշարունակեն հետևողականորեն մեծացնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ կոչ անելով նրանց առանց հապաղելու ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու պարտավորությունները ՝ գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք քաջ հայտնի են երկու կողմերին», - ասված է հայտարարությունում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am