Պատանի ըմբիշները 7 ոսկե մեդալ են նվաճել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները մասնակցել են Բելառուսում կայացած միջազգային մրցաշարի, որտեղ իրենց ուժերն էին չափում 240 ըմբիշ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ մարզիկները նվաճել են 7 ոսկե , 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալակիներ են դարձել Հայկ Լյուդվիգյանը 48կգ, Գասպար Տերտերյանը 51կգ, Արմեն Սուքիասյանը 55կգ, Ռոստոմ Մակիչյանը 60կգ, Աշոտ Խաչատրյանը 65կգ, Արման Մելքոնյանը 77կգ, Արշակ Գեղամյանը 80կգ։
Արծաթե մեդալներ նվաճել են Սուրեն Մովսեսյանը 57կգ և Աշոտ Մանուկյանը 60կգ։ Բրոնզ եմդալներ են նվաճել Անդրանիկ Սեդրակյանը 60կգ, Հենրիկ Գևորգյանը 65կգ, Սևակ Բաղրամյանը 77կգ և Հարություն Կիրակոսյանը 92 կգ։