Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուս լրագրողը կոնտուզիա է ստացել Ստեփանակերտում հրետակոծության ժամանակ

Ռուս լրագրողը կոնտուզիա է ստացել Ստեփանակերտում հրետակոծության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս լրագրողների խումբը ընկել է հրետակոծության տակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նրանցից մեկը՝ «Իզվեստիա» թերթի աշխատակից Դենիս Կուլագան, թեթև կոնտուզիա է ստացել:

«Լրագրողների խումբը ժամանել էր նկարահանելու հրետակոծությունից վնասված  էլեկտրակայանը։ Այդ ժամանակ նոր հրետակոծություն էր սկսվել, արկերն ընկնում էին մեր կողքին։ Ամեն ինչ լավ է, բայց հիմա գլուխս ցավում է»,-  հայտնել է Կուլագան։

Ավելի վաղ «Mash» պորտալը հայտնել էր, որ իր նկարահանող խումբն ընկել է գնդակոծության տակ Լեռնային Ղարաբաղում։ Պորտալի գլխավոր տնօրեն Մաքսիմ Իկսանովը «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել էր, որ լրագրողները չեն տուժել:

«Ոչ ոք չի տուժել, մեզ մոտից երկու մարդ է աշխատում՝ օպերատորն ու լրագրողը։ Ամեն ինչ կարգին է»,- պատմել է Իկսանովը:

«Իզվեստիա»-ի մամուլի ծառայությունը հրաժարվել Է «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել կատարվածի մանրամասները։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]