1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հակառակորդը խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է համազարկային կայանքների LAR-160 կասետային արկեր

Հակառակորդը խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է համազարկային 
կայանքների LAR-160 կասետային արկեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում են LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեր հերոսական զորքը ծանր ու համառ մարտեր է մղում, հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ»,- նշել է Հովհաննիսյանը։

Հակառակորդը հոկտեմբերի 3-ին հրթիռային հարձակման է ենթարկել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդը հոկտեմբերի 2-ին ևս հարվածել էր Ստեփանակերտի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հոկտեմբերի  2-ին հասցված հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: Հոկտեմբերի 2-ի երեկոյան հասցված հրթիռային հարվածների արդյունքում զոհվել է 1 մարդ, վիրավորվել 4-ը: Ստեփանակերտից բնակչությունը չի տարհանվել:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]