ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի մամուլի խոսնակՎահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝գրել է Պողոսյանը:
Ադրբեջանը հարվածներ է հասցրել Ստեփանակերտին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Ստեփանակերտին խփեցին։Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը»,-նշել է Հովհաննիսյանը: