Հասարակական

Ռուս երգչուհի Յուլյա Չիչերինան Արցախում է. նա կապի դուրս չի գալիս

2 րոպեի ընթերցում

Ռուս երգչուհի Յուլյա Չիչերինան Արցախում է. նա կապի դուրս չի գալիս

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս սիրված ռոք երգչուհի, հեղինակ-կատարող Յուլյա Չիչերինան, որը Հայաստանում մեծ ճանաչում ձեռք բերեց Мой рок-н-ролл, Жара հիթերով, մեկնել է Արցախ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Telegram-ի իր ալիքում գրել էWarGonzo-ի հեղինակ Սեմյոն Պեգովը։ Նա տեղեկացրել է, որ Չիչերինան մեկնում է ղարաբաղյան առաջնագիծ: «Սպասում ենք»,-շեշտել է Պեգովը:

Րոպեներ առաջ Պեգովը հայտնել է, որ չի կարողանում կապ հաստատել երգչուհու հետ` նշելով, որ Չիչերինան հայտնվել է ադրբեջանական ԱԹՍ-ների կրակի տակ: «Մեր զրույցի ժամանակ նա ապահով վայրում էր` բլինդաժում: Մի քանի րոպե առաջ օնլայն էր, բայց հիմա զանգերին չի պատասխանում»,-ընդգծել է Սեմյոն Պեգովը:

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում էլ երգչուհու ներկայացուցիչը հաստատել է Չիչերինայի` Արցախում գտնվելու լուրը` նշելով, որ երգչուհին կապի դուրս չի գալիս: «Այո’, նա իսկապես այնտեղ է, բայց ես ավելին ասել չեմ կարող»,-հայտնել է երգչուհու ներկայացուցիչը:

Ավելի վաղ Յուլյա Չիչերինան Telegram-ում լուսանկար է հրապարակել Հանրապետության հրապարակից հետևյալ գրառմամբ. «Բարի գիշեր, Երևան»:

«Արմենպրես»-ը փորձում է տեղեկություններ ճշտել երգչուհու վիճակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում