Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստոլտենբերգը Վրաստանին կոչ է արել արագացնելու ՆԱՏՕ-ին անդամակցման նախապատրաստումը

Ստոլտենբերգը Վրաստանին կոչ է արել արագացնելու ՆԱՏՕ-ին անդամակցման նախապատրաստումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն Վրաստանին կոչ Է արել օգտագործելու բոլոր հնարավորությունները դաշինքի անդամակցման նախապատրաստման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպման արդյունքների ամփոփմանը:

Նա ընդգծել Է Վրաստանի դերը Սեւծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դիրքերի ուժեղացման գործում, տարածաշրջան, որը դաշինքը համարում Է ռազմավարական տեսակետից կարեւոր իր անվտանգության համար:

«Ես Վրաստանին կոչ եմ անում օգտագործելու բոլոր հնարավորությունները ՆԱՏՕ-ին եւ դաշինքի անդամակցման նախապատրաստմանը մոտենալու համար»,- ասել Է նա եւ նշել, որ երկիրը «հասել Է մեծ հաջողությունների բանակի բարենորոգման» եւ «ժողովրդավարական բարենորոգումների» իրականացման, «ժողովրդավարական ինստիտուտների եւ բանակի ու դատական բարեփոխումների նկատամբ քաղաքացիական վերահսկողության ամրապնդման գործում, ինչպես նաեւ շնորհակալություն Է հայտնել Թբիլիսիին Աֆանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով զինվորականներ ուղարկելու համար:

«Այսօր նորն այն Է, որ Վրաստանը եւ ՆԱՏՕ-ն միասին աշխատում են ավելի սերտորեն, քան երբեւԷ անցյալում: Մենք կենտրոնացած ենք Սեւծովյան տարածաշրջանում, զարգացնում ենք մեր ծովային հնարավորությունները, Վրաստանի առափնյա պաշտպանությունը, կատարում ենք ՆԱՏՕ-ի նավերի այցեր Վրաստանի նավահանգիստներ: Մեր բանակցություններում մենք ընդգծում ենք Սեւծովյան տարածաշրջանի նշանակությունն ինչպես Վրաստանի, այնպես Էլ ՆԱՏՕ-ի պետությունների համար: Այժմ մենք ուսումնասիրում ենք, թե ինչ նոր տարրեր կարող ենք ավելացանել մեր ռազմական համագործակցությանը»,- պարզաբանել Է Ստորտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]