ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Chess.com կայքի կազմակերպվածPro Chess League ակումբային մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Կայացած եզրափակչում հայկական թիմը, որի կազմում հանդես էին գալիս Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Իրանը ներկայացնող Փարհամ Մաղսուդլուն և Հնդկաստանը ներկայացուցիչ, աշխարհի ամենաերիտասարդ 14-ամյա Ռաունակ Սադվանին, փայլուն հաղթանակ տոնեց Սենթ Լուիսի թիմի նկատմամբ, որում հանդես էին գալիս Ֆաբիանո Կարուանան, Լենիեր Դոմինգես Պերես, Սո Ուեսլին և Ջեֆֆրի Սյունը։
Երեկ մեր թիմի կազմում հիանալի խաղ ցուցադրեց հատկապես Տիգրան Պետրոսյանը, ով հաղթեց Ֆաբիանո Կարուանային, Ուեսլի Սոյին, Ջեֆֆրի Սյունին և ոչ-ոքի խաղացԼենիեր Դոմինգես Պերեսի հետ։
Մրցաշրջանի ընթացքում թիմի կազմում հանդես էին եկել նաև Զավեն Անդրիասյանը ու Շանթ Սարգսյանը։
Նշենք, որPro Chess League մրցաշարը անցկացվում է 2017 թվականից; 2017 և 2019 թվականին մրցաշարի հաղթող է դարձել Սենթ Լուիսի թիմը, իսկ 2018-ին և այս տարի՝ Հայկական Արծիվներ ակումբը։