Քաղաքականություն

Արտաքին ուժերի մասնակցությունը միայն խորացնելու է տարածաշրջանային լարվածությունը․ ԱՄՆ Պետդեպ

2 րոպեի ընթերցում

Արտաքին ուժերի մասնակցությունը միայն խորացնելու է տարածաշրջանային լարվածությունը․ ԱՄՆ Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ ասված է․

«Միացյալ Նահանգները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտյան գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունների առնչությամբ, որոնք հանգեցրել են նշանակալի քանակով զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։ Ցավակցում ենք զոհերի և վիրավորների ընտանիքներին։

Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է բռնության սրացումը։ Պետքարտուղարի տեղակալ Բիգանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցներում հորդորել է կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործել միմյանց միջև գոյություն ունեցող կապի միջոցները՝ հետագա սրացումից և անօգտակար հռետորաբանությունից խուսափելու համար, որոնք ավելի են մեծացնում լարվածությունը։

Միացյալ Նահանգները կարծում է, որ արտաքին ուժերի մասնակցությունը բռնության էսկալացիային չափազանց անօգուտ կլինի և միայն խորացնելու է տարածաշրջանային լարվածությունը։ Մենք կողմերին կոչ ենք անում աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան առարկայական բանակցությունների։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ն հավատարիմ է հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելուն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում