Հասարակական

Նախկին զինվորական բժիշկը հերքել է իր մահվան մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

Նախկին զինվորական բժիշկը հերքել է իր մահվան մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվադաշտում կեղծ տեղեկություններ են տարածվում Արցախում զոհված զինծառայողների մասին։ Ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի՝ զովածներից մեկը Կարապետ Ստեփանյանն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունը կեղծ է։ «Ավելին՝ մենք զրուցել ենքԿարապետ Ստեփանյանիհետ, վերջինս հայտնել է, որ ինքը շատ լավ է «և բարձր տրամադրությամբ պատրաստվում է Արցախ մեկնելուն՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու և թշնամուն ջախջախելու»:

Կարեն Ստեփանյանը բժիշկ է, ծառայել է ՀՀ Զինված ուժերում և արդեն 3 տարի է, ինչ զորացրվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում