Հայաստանը հայտարարում է ադրբեջանական երկու ուղղաթիռ ու 3 ԱԹՍ խոցելու մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեղեկատվություն է հրապարակել կիրակի առավոտյան Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սկսած հարձակման արդյունքում հակառակորդի կորուստների վերաբերյալ։ «Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ստեփանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը նշել է նաև, որտեղի ունեցածի պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: «Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում է Արցախի նախագահի մամուլի քարտուղարը Վահրամ Պողոսյանը։