Հասարակական

Ոստիկանությունը բերման է ենթարկել Գագիկ Ծառուկյանի 2 աջակցի

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը բերման է ենթարկել Գագիկ Ծառուկյանի 2 աջակցի

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոն և Նորք նստավայրի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 2 աջակցի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի ոստիկանության հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հավաքի մասնակիցների մեջ եղել են անձինք, ովքեր դիմակ չեն կրել: «Կարանտինի կանոնների համաձայն՝ քաղաքացիները պետք է կրեն դիմակ: Ոստիկանությունը համապատասխան հարկադրանքի միջոցներ ձեռնարկելու համար մոտեցել է նշված քաղաքացիներին, ովքեր չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Այդ իսկ պատճառով լրացուցիչ հարկադրանքի միջոցներ են ձեռնարկվել»,- ասաց նա՝ հայտնելով, որ բերման ենթարկված անձինք երկուսն են:

Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:Դատարանի շենքի դիմաց հավաք են անցկացնում Գագիկ Ծառուկյանի աջակիցները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում