1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հիմնանորոգված այգիներ, գեղեցիկ ճեմուղի, թեքահարթակներ. Աջափնյակը նոր շունչ ու տեսք է ստանում

Հիմնանորոգված այգիներ, գեղեցիկ ճեմուղի, թեքահարթակներ. Աջափնյակը նոր շունչ ու 
տեսք է ստանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Աջափնյակ վարչական շրջանում անց է կացվել 780 գծամետր երկարությամբ ոռոգման ցանց, կառուցվել է 7 թեքահարթակ, հիմնանորոգվել են այգիներ և կառուցվել է ճեմուղի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը խոսեց կատարված աշխատանքների, առաջիկայում նախատեսվող բաեփոխումների ու այլ ծրագրերի մասին:

«Տարվա կտրվածքով նախատեսել էինք բազմաթիվ աշխատանքներ, և գրեթե բոլորը հասցրել ենք իրականացնել, մնացածն էլ հույս ունենք մինչև տարեվերջ ավարտել: Այս տարի արդեն հիմնանորոգել ենք Մարգարյան փողոցի հարակից այգին, այն ամբողջությամբ սալիկապատվել է, արտաքին լուսավորությունը, նստարաններն ու աղբամաններն այժմ փոխարինման փուլում են:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ համատեղ այգում ստեղծել ենք գեղեցիկ կանաչ գոտի: Նազարբեկյան թաղամասում հիմնանորոգում ենք մի ճեմուղի, որտեղ նախկինում ուղղակի ծառեր էին տնկած, և զբոսնելու հնարավորություն չկար: Այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, և շուտով Աջափնյակում կունենանք ավելի քան 500 մ երկարություն ունեցող ճեմուղի»,- նշեց Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ վարչական շրջանի 6 հասցեի բակային տարածքներում ընթանում են հիմնանորոգումներ: 55-56 բակային տարածքում արդեն իսկ կատարվել են ընթացիկ վերանորոգումներ. կոտրված կարուսելների, զրուցարանների փոխարինում, ներկման աշխատանքներ, խաղադաշտերի կառուցում:

«Այս տարի մեծ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ են տարվել Սիլիկյան թաղամասում: Ասֆալտապատվել են մի շարք բակային տարածքներ, կատարվել են նաև կենտրոնական փողոցների փոսալցումներ: Մեծ ծրագիր ենք իրականացրել շենքերի տանիքների հետ կապված: Ընդհանուր առմամբ 13 թեք տանիքի և 15 հարթ տանիքի  ծածկերն ամբողջությամբ փոխարինվել են»,- ասաց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը:

Անդրադառնալով վերելակների փոխարինման հարցին՝ Թադևոսյանը շեշտեց, որ 36 հասցեից 7-ում աշխատաքներ են տարվում, 29 վերելակ պետք է փոխարինվի: Վարչական շրջանում մեծ աշխատանքներ են տարվել նաև մայթերի վերանորոգման առումով՝ Սիլիկյան թաղամասի հին խճուղու սկզբնամասում, Մարգարյան 2-րդ նրբանցքում, Աբելյան փողոցում: 2020 թվականին փոխարինվել է 3 500-ից ավելի եզրաքար: Աջափնյակում հիմանորոգվել է 1 մանկապարտեզ, 2-ի հիմանորոգումը կմեկնարկի շուտով:

Բոլոր ծրագրերն իրականացվել են համայնքային բյուջեով, ծախսվել է 500-600 մլն դրամ:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]