Սմբատ Գոգյանը սեպտեմբերի 25-ից կազատվի Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սմբատ Գոգյանը սեպտեմբերի 25-ից կազատվի Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սմբատ Գոգյանին 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասված է վարչապետի որոշման մեջ։