Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Արամ Ա կաթողիկոսը Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Արամ Ա կաթողիկոսը Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ 
նախագահին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փաստելով, որ արդեն 29 տարի է՝ մեր հայրենիքը վերանկախացած է և իր արժանի տեղն է գրավում միջազգային համայնքի ներսում՝ Արամ Ա Կաթողիկոսը մասնավորապես նշել է.

«Այս առիթով վերահաստատում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը պետք է շարունակի ամբողջական զորակցությամբ սատարել մեր հայրենիքի անկախության առավել ամրապնդմանը, ինչպես նաև այն ավելի հզորացման ու բարգավաճման տանող բոլոր ծրագրերին:

Ամենաբարի Աստծուց խնդրում ենք, որ Իր հովանու ներքո պահի Հայաստանը՝ իր ղեկավար կազմով ու ողջ ժողովրդով:

Թող Աստված քաջառողջություն, հոգեկան կորով ու առավել իմաստնություն պարգևի Ձեզ, որպեսզի արդյունավետությամբ պսակվեն Ձեր հայրենաշեն աշխատանքները»: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am