Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում չի եղել, չկա մի իշխանություն, որ Արցախի հարցում գնա ոչ հայանպաստ լուծման. Մարուքյան

Հայաստանում չի եղել, չկա մի իշխանություն, որ Արցախի հարցում գնա ոչ 
հայանպաստ լուծման. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբացության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է, որ Հայաստանում չկա, նաև չի եղել մի այնպիսի իշխանություն, որը պատրաստ է Արցախի հիմանխնդրի հարցում գնալ ոչ հայանպաստ լուծման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ասուլիսում:

«Հայաստանում Արցախի հիմնախնդիրը քաղաքական առումով միշտ քննարկումների առարկա է եղել, նաև շահարկումների առարկա է եղել: Բայց ես ասել եմ մի բան, որ Հայաստանում չկա, նաև չի եղել մի այնպիսի իշխանություն, որը պատրաստ է գնալ ոչ հայանպաստ լուծման: Այն, ինչ ունենք, դա է ցույց տալիս, մնացածը խոսակցություններ ու քննարկումներ են»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց՝ եթե կլինի կոնկրետ փաստաղթուղթ, որի շրջանակում կառաջարկվի ոչ հայանպաստ լուծում, և Հայաստանում կլինի իշխանություն, որ կդիմի այդ ոչ հայանպաստ լուծմանը, այդ իշխանությունը մի քանի րոպեից կհեռացվի իշխանության ղեկից: Պատգամավորի կարծիքով՝ Արցախի հիմնախնդրի լուծումը շատ հեռու է հայկական կողմի համար ընդունելի վերջնական լուծման հանգրվանից: «Վաղ թե ուշ բանակցությունները վերականգվելու են, որովհետև միջազգային հանրության կոչերի ներքո չեն կարող չվերականգնվել»,- ամփոփեց Մարուքյանը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am