Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով Թբիլիսիի հեռուստռաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ հրապարակելով նաև լուսանկարներ:
Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 29-րդ տարեդարձը: 29 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: