Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում կկառուցվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիր

Երևանում կկառուցվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների նոր 
համալիր

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով Երևանում կստեղծվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նոր համալիրի հիմնումը նախատեսված է դեռևս 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև ստորագրված` «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» համաձայնագրով։

ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիր կառուցման նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում տարածք է հատկացվել Սիմոնյան կրթական հիմնադրամին։ Զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նոր համալիրի շինարարությունը կմեկնարկի 2021 թվականին և կավարտվի երկու տարվա ընթացքում։

Ծրագրի շրջանակում ԹՈՒՄՈ կենտրոնին կից նախատեսվում է կառուցվել մոտ 15000 մ2 մակերես ունեցող շինություն, որը ներառելու է կրթական, հետազոտական և առևտրային ենթակառուցվածքներ, մասնավորապես` STEM հետազոտությունների լաբորատորիաներ։ Սա կլինի Թումո ծրագրի տրամաբանական շարունակությունը և հնարավորություն կտա ԲՈՒՀ-երում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին՝ 18 տարին լրանալուց հետո ձեռք բերել STEM՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի հմտություններ։

Ստեղծվելու է Թումո-լաբս բաղադրիչը, մեծահասակների ծրագրավորողների դպրոցը, որն անկախ տարիքից հնարավորություն կտա բոլորին վերամասնագիտանալ բարձր տեխնոլոգիաների ասպարեզում և աշխատանք գտնել ՏՏ ոլորտում։ Նոր համալիրը միաժամանակ կհանդիսանա Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետ, ստարտափների հանգույց, օֆիսների և կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար: Նախարարը նաև տեղեկացրել է, որ ծրագրի իրականացումն համահունչ է բարձրագույն կրթության ոլորտում ԿԳՄՍ նախարարության որդեգրած ռազմավարությանը, որն ենթադրում է միջբուհական համագործակցության ակտիավացում, բուհերում հետազոտական ծրագրերի ավելացում։ Շուրջ 15000մ2 մակերեսով հողատարածքը տրամադրվել է բարերարի՝ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ի համաձայնությամբ․ ընկերությանը պատկանող անշարժ գույքի մաս հանդիսացող տրվել է բացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցապատման իրավունքով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]