1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

2021-ին Հայաստանը կունենա 4-5 տոկոս տնտեսական աճ. ԿԲ կանխատեսումը

2021-ին Հայաստանը կունենա 4-5 տոկոս տնտեսական աճ. ԿԲ կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին Հայաստանը կունենա 4-5 տոկոս տնտեսական աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

« Այս տարվա մեր կանխատեսած 6.2 տոկոս անկմանը 2021-ին կհաջորդի մոտավոր  5 տոկոս տնտեսական աճ: Ակնկալում ենք, որ բոլոր ոլորտները դրական աճ են ունենալու, օրինակ՝ ծառայությունները կանխատեսում ենք 4.2 տոկոս աճ, գյուղատնտեսությունը կհասնի 3.2 տոկոս աճի, արդյունաբերությունը կունենա 5 տոկոս աճ»,-ասաց Մարտին Գալստյանը:

Անդրադառնալով ներկա փուլում որոշ ոլորտներում տնտեսական ակտիվությանը՝ Մարտին Գալստյանը նշեց, որ արդյունաբերության պարագայում կանխատեսում էին, որ նվազումը կլինի 2.2 տոկոս, սակայն այս պահին 2 տոկոս է: Դրական տեղաշարժ կա արդյունաբերության մասով, որը հումքային ապրանքների արտահանման հետ է կապված, ինչպես նաև միջազգային շուկայում արձանագրված բարձր գների: Միևնույն ժամանակ, զգալի անկում է նկատվում շինարարության ոլորտում՝ -18.7

«Ասեմ, որ այստեղ վիճակագրական խնդիր էլ կա: Շինարարությունը գրանցվում է, երբ այն ավարտվում է, ընթացքում տեղի ունեցող շինարարությունը չի գրանցվում վիճակագրորեն: Ուստի, հնարավոր է լինեն դեպքեր, երբ մենք տեսնում ենք փաստացի աշխատանք շինարարական հրապարակներում, բայց դա արձանագրված չէ»,-հավելեց ԿԲ նախագահը

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]