Սպորտ

Եվրոպական երրորդ խաղերի մարզաձերի ցանկը հայտնի է 

1 րոպեի ընթերցում

Եվրոպական երրորդ խաղերի մարզաձերի ցանկը հայտնի է 

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաստատվել է Եվրոպական երրորդ խաղերի մարզաձևերի ցանկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հռոմում տեղի է ունեցել եվրոպականերկրների օլիմպիական կոմիտեների,Լեհաստանի սպորտի նախարարության և Եվրոպայի երրորդ խաղերի կազմկոմիտեի ղեկավարների հանդիպումը։ Ցանկում ընդգրկված են նետաձգություն, գեղալող, բադմինթոն, բասկետբոլ 3 × 3, լողափնյա հանդբոլ, բրեյք-դանս, կանոե,հեծանվային սպորտ, սուսերամարտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, ժամանակակից հնգամարտ,թիավարություն, ռեգբի, լեռնային կրոս, հրաձգություն, ժայռամագլցում, սեղանի թենիս, տրիաթլոն, վոլեյբոլ, ըմբշամարտ, ծանրամարտ մարզաձևերը:

Վերջնական ծրագիրը կհաստատվի եվրոպական և միջազգային մարզական ֆեդերացիաների կայանալիք բանակցությունների արդյունքում:Ակնկալվում է, որ մի խումբ մարզաձևերում հաղթողները և մրցանակակիրներըկդառնան նաև Եվրոպայի մեդալակիրներ: Բացի այդ, կխաղարկվեն նաևՓարիզում 2024 թ.անցկացվելիք օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2023թ. Եվրոպական մարզական խաղերը տեղի կունենան Լեհաստանի Կրակով քաղաքում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում