Հասարակական

Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն կարող է այլևս չլինել. Մարության

1 րոպեի ընթերցում

Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն կարող է այլևս չլինել. Մարության

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ քննարկվում է քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնի վերացման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Մարությանն ասաց, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն կարող է այլևս չլինել:

«Ես հիմա կարող էսենսացիոն բան ասեմ, բայց մտածում եմ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է որոշակի մոդիֆիկացիայի, փոփոխությունների ենթարկվի: Հնարավոր է, որ այլևս չլինի գլխավոր ճարտարապետ»,- նշեց Մարությանը: Նրա խոսքով՝ գուցե լինի գլխավոր ճարտարապետի գործառույթներով զբաղվող մի մարմին կամ խորհուրդ: Ներկայում այդ ամենի շուրջ աշխատանքներ են տարվում:

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ օգոստոսի 17-ին ազատվել էր պաշտոնից։

Գլխավոր ճարտարապետի պաշտոնը հասարակության խոշորացույցի տակ գտնվող պաշտոն է, և մայրաքաղաքի ճարտարապետականտեսքի խաթարումների, ապօրինի շինարարությունների, նոր կառույցների կամ ծառահատումների դեպքում քննադատության թիրախում է հայտնվում գլխավոր ճարտարապետը: Այս պաշտոնը զբաղեցրել են նաև Գուրգեն Մուշեղյանը, Նարեկ Սարգսյանը, Տիգրան Բարսեղյանը:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում