1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատգամավորները քննարկում են ՍԴ դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածության հարցը

Պատգամավորները քննարկում են ՍԴ դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի 
թեկնածության հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի պաշտոնում ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեկնածուին ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Արթուր Գրիշայի Վաղարշյանը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում: 1981-1983 թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1989 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 1993 թվականից զբաղվում է դասախոսական գործունեությամբ: 1997 թվականին Արթուր Վաղարշյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի, իսկ 2013-ին՝ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2014-ին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: Հեղինակ է ավելի քան 120 տպագրված աշխատանքների: Արթուր Վաղարշյանը հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի, համապատասխանում է ՍԴ դատավորին ներկայացվող պահանջներին:

«Իմ քայլից» Վահագն Հովակիմյանը նկատեց, որ երբ անցյալ տարի առաջադրվել էր Վաղարշյանի թեկնածությունը,  նա ընդամենը 30 «կողմ» ձայն էր ստացել, հիմա, երբ ԱԺ-ն չի փոխվել, ինչո՞վ է պայմանավորված նույն խորհրդարանին արդեն մեկ անգամ չընտրված թեկնածուին կրկին ներկայացնելը: Տարասյանն արձագանքեց՝  Վահե Գրիգորյանը ևս երկու անգամ է առաջադրվել՝ թեկուզ տարբեր գումարման ԱԺ-ներում: «Բայց, թույլ տվեք մի նկատառում, եթե խոսում ենք ԱԺ-ի, այսինքն՝ սահմանադրական կառույցի մասին, մենք ի նկատի ունենք սահմանադրական կառույց՝ ինստիտուցիոնալ առումով: Եվ, երբ որ այդ երեք  թեկնածուներից մեկն առաջադրվել է և հնարավորություն կա երկրորդ անգամ առաջադրվելու, համաձայնեք, արդարացի չէր լինի, եթե մնացած թեկնածուներին առնվազն այդ հնարավորությունը չընձեռել»,-ասաց նա:

ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]