Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Բեյրութում տեղի ունեցած հրդեհից մարդկային կորուստներ չեն եղել. «Զարթօնք»-ի գլխավոր խմբագիր

Բեյրութում տեղի ունեցած հրդեհից մարդկային կորուստներ չեն եղել. «Զարթօնք»-ի 
գլխավոր խմբագիր

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում սեպտեմբերի 10-ին բռնված նոր հրդեհի հետևանքով զոհեր չեն եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:

«Վերջին հրդեհը, բարեբախտաբար, մարդկային վնասներ չի հասցրել: Լիբանանը ծանր կացության առջև է, մենք հուսով ենք, որ այս փորձությունն էլ կշրջանցենք»,- ասաց Հակոբյանը:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում սեպտեմբերի 10-ին նոր հրդեհ էր բռնկվել: Միջադեպի վայր էր ժամանել մի քանի հրշեջ բրիգադ:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ պայթյուն, որի հզորությունը կազմել Է 1 500 տոննա տրոտիլային համարժեքով: Պայթյունի ալիքից ոչնչացվեցին եւ վնասվեցին հազարավոր տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնաց անօթեւան: Զոհվեց 190 մարդ, տուժեց 6,5 հազարը: Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ Է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը պահվում Էր նավահանգստի պահեստում։

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am