Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեւան քաղաքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ

Սեւան քաղաքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքում ավարտին են մոտեցել Գրիբոյեդով փողոցի հիմանորոգման եւ զուգահեռաբար մեկնարկել են 5 բազմաբնակարան  շենքերի բակեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից՝  Գրիբոյեդով փողոցի հիմնանորոգման համար նախատեսված տարածքը 4 578 քառակուսի մետր է: Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, խարխլված բազալտե եզրաքարերի ապամոնտաժում, ապամոնտաժված եզրաքարերի տեղադրում, ծածկույթի կառուցում, փողոցի անցումների, անհարթությունների, երթեւեկելի մասի գծանշում, ասֆալտբետոնե արգելակիչների եւ ճանապարհային նշանների տեղադրում, այլ աշխատանքներ:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 47 միլիոն 99 հազար  դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը` Սեւանի համայնքապետարանը։ Օրեր առաջ տրվել է նաեւ քաղաքի 2-րդ եւ 3-րդ միկրոթաղամասերի, Շահումյան փողոց, 35, 37, 37 ա եւ Կարմիր բանակի փողոց, 54, Նալբանդյան փողոց, 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, Շինարարների, 2 շենքերի բակային տարածքների ճանապարհները: Այս սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները ներառում են եզրաքարերի ապամոնտաժում եւ վերատեղադրում, անհրաժեշտության դեպքում նոր եզրաքարերի տեղադրում, ճանապարհների հիմնատակի ուղղում եւ հարթեցում, խճային հիմքի կառուցում, դիտահորերի եւ ջրընդունիչների բարձրացում կամ իջեցում, ասֆալտբետոնե ծածկի իրականացում: Ասֆալտբետոնե ծածկույթի ընդհանուր մակերեսը 11 հազար 57քառակուսի մետր  է:  Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 132 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը: Իրականացվող աշխատանքների արդյունքում էականորեն կբարելավվի բակերի  տեսքը, կստեղծվի հարմարավետ ու անվտանգ միջավայր, կկարգավորվի հետիոտների եւ ավտոմեքենաների երթեւեկն ու անցուդարձը:

Նույն աղբյուրի համաձայն՝ Սեւան համայնքի շինհրապարակներ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ տեղում դիտարկելու շինարարությունների ընթաքը: Գնել Սանոսյանը Գրիբոյեդովի փողոցի ասֆալտապատման աշխատանքներում նկատված շինարարական թերությունների շուրջ արել է իր դիտողությունները՝ հորդորելով սեղմ ժամկետներում շտկել դրանք:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am