Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստան» հիմնադրամն ամփոփել է Լիբանանի հայերին աջակցելու դրամահավաքի արդյունքները

«Հայաստան» հիմնադրամն ամփոփել է Լիբանանի հայերին աջակցելու դրամահավաքի 
արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՉՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավը, որի արդյունքում հավաքագրվել էր շուրջ 312,000 ԱՄՆ դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

«Հանգանակությունը փոխանցելիս, դրամահավաք-արշավին միացավ նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ նվիրաբերելով 100,000 ԱՄՆ դոլար։ Այսպիսով, հավաքագրված գումարը կազմում է 412,000 ԱՄՆ դոլար, որից 310,000 դոլարը համամասնաբար բաշխվում է Լիբանանում գործող կրթական հաստատությունների ուսուցիչների 2020-2021 թթ․ ուսումնական տարվա 1-ին եռամսյակի աշխատավարձ վճարելու նպատակով։ Ավելացված 100,000 դոլարը կտրամադրվի կրթական ծրագրերի իրականացմանը։ Միևնույն ժամանակ, հավաքագրված գումարից 13,000 դոլար կտրամադրվի Լիբանանում գործող «Արարատ», «Զարթոնք», «Ազդակ», «Վանա Ձայն», «Ռադիո Սևան» լրատվամիջոցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Լիբանանահայերը մշտապես մեծ նվիրումով սատարել են թե' հայրենիքին, թե' սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։ Հանգանակված գումարը որոշ չափով կթոթափի սոցիալ-տնտեսական դժվարությունները, որ ահագնացել են Բեյրութի աղետալի պայթյունի հետևանքով»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ով այժմ գտնվում է Բեյրութում՝ նվիրատվությունն անձամբ փոխանցելու առաքելությամբ։

Հայկակ Արշամյանը նաև հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Վեհափառին։ Վեհափառը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունն ի նպաստ Հայաստանի և Սփյուռքի կայունության և հզորացման։ 

«Շնորհակալություն ենք հայտնում Լիբանանում ՀՀ դեսպանությանը ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի  այցի ընթացքում ցուցաբերած մշտական աջակցության համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի օժանդակությունը Լիբանանում գործող հայ կրթական հաստատություններին և լրատվամիջոցներին շարունակական բնույթ է կրում։ Այն սկիզբ է առել դեռևս 2019 թ-ի դեկտեմբերին, երբ երկրում խորացավ տնտեսական ճգնաժամը։ Ընդհանուր առմամբ հիմնադրամը վերջին 9 ամիսների ընթացքում ավելի քան 600,000 դոլարի օգնություն է ցուցաբերել։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր երախտիքն է հայտնում բոլոր նվիրատուներին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և իր տեղական մարմիններին անվերապահ աջակցության և վստահության համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

***
ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

 

           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]