Առաջիկայում 1-2 տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման հնարավորությանը:
«Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, թե որ ավիաընկերություններն են պատրաստվում վերականգնել դեպի Հայաստան կանոնավոր չվերթերը: Ինչքան հասկանում եմ, շատ շուտով՝ արդեն սեպտեմբերի մեջ, գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան: Կարանտինային ռեժիմի հետ կապված փոփոխություններ ենք իրականացրել, և արտերկրից ժամանած քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր,կարող են տեղում հանձնել թեստև մեկ օրվա ընթացքում նրանց պատասխանները կլինեն: Եթե դրանք բացասական լինեն, ապա մարդիկ կկարողանան կարանտին չանցնել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Նիկոլ Փաշինյանը: