«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բազմաճյուղ զարգացումը՝ էներգահամակարգի անվտանգության երաշխիք
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կառավարությունը էներգետիկայի բնագավառի՝ մինչեւ 2040թ. զարգացման ռազմավարական ծրագիրն է ներկայացրել: Այն այժմ լրամշակման փուլում է (կրկին քննարկվել է օգոստոսի վերջից մինչեւ սեպտեմբերի 7-ը): Նախկինում էլ այսպիսի ծրագիր ներկայացվել էր, որով սահմանված առաջնահերթություններին ու զարգացման ուղղություններին «ՀՀ»-ն անդրադարձել էր: Էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման մի փաստաթուղթ ունեինք՝ մինչեւ 2036 թ., որը դեռ 2015-ին էր ընդունվել: Բայց հաշվի առնելով էներգետիկ համակարգում կատարված աշխատանքներն ու արձանագրված զարգացումները, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտություն է առաջացել վերանայել բնագավառի զարգացման տեսլականն ու մշակել ռազմավարական նոր ծրագիր եւ դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույց:
Այսպիսով՝ ի՞նչ նկարագիր պետք է ունենա մինչեւ 2040 թ. Հայաստանի էներգետիկ համակարգը:
Խոսքն, օրինակ, հարեւան երկրների էներգահամակարգերը եւ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կապող խոշոր հանգույց դառնալու մասին է: Նախատեսվում է Էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի հնարավոր առավելագույն աճի ապահովում՝ 2030 թ. առնվազն 15 տոկոս արեւային էներգիայի մասնաբաժնով: Նաեւ՝ վառելիքաէներգետիկ առաջնային պաշարների, մասնավորապես, բնական գազի Հայաստան մատակարարման ուղիների եւ ձեւերի բազմազանեցում՝ երաշխավորելով գազի առնվազն երկու տեխնոլոգիական մուտք երկիր…
Իսկ ի՞նչ կարգի ներդրումների մասին է խոսքը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: