Սպորտ

Մեր մրցակիցները. Վրաստանը և Հյուսիսային Մակեդոնիան չպարզեցին հաղթողին

1 րոպեի ընթերցում

Մեր մրցակիցները. Վրաստանը և Հյուսիսային Մակեդոնիան չպարզեցին հաղթողին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման C դիվիզինում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ընտրանին, կայացան են երկրորդ տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վրաստանի ընտրանին Թբիլիսում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայիհավաքականին: Վրացիները 13-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, որն անվրեպիրացրեց Օկրիաշվիլին: Հյուսիսային Մակեդոնիան 33-րդ րոպեին վերականգնեց հաշվի տարբերությունը:Աչքի ընկավ Ռիստովսկին: Ի վերջո այդ խաղում այլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա`1:1:

Երրորդ տուրի շրջանակներում Էստոնիան կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ Հայաստանիհավաքականը Երևանում կխաղա Վրաստանի հետ: Խաղերը նախատեսված են հոկտեմբերի 11-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում