Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխության օրինագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց վարչական իրավախախտումների օրենսգրքում 
փոփոխության օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստում կառավարության օրինագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Օրենքի նախագծով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել ոչ միայն ստուգումների, այլև հարկային հսկողական այլ աշխատանքների ընթացքում հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմինների աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ նախագծում ավելացել է նույն արարքների համար ոչ միայն տուգանքը, այլ նաև նախազգուշացումը պատասխանատվության միջոց սահմանելը:

«Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ինչ-ինչ հանգամանքներով խոչընդոտող հանգամանքները վերանում են և տուգանքի նշանակումը դառնում է ոչ նպատակահարմար»,- նշեց Էդուարդ Հովհաննիսյանը:

ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն ներկայացրեց օրենքի նախագծի վերաբերյալ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]