Հասարակական

Վարչապետի թույլտությամբ դիվանագիտական անձագիր ստացած բոլոր 19 անձինք պետական ծառայողներ են. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Վարչապետի թույլտությամբ դիվանագիտական անձագիր ստացած բոլոր 19 անձինք պետական ծառայողներ են. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018թ. մայիսից մինչև օրս ՀՀ վարչապետի թույլտությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր, որոնք բոլորը հանդիսանում են պետական ծառայողներ: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հարցին` արդյոք այդ անձնանց մեջ կան գործարարներ, հեղինակություն ունեցող անձինք, Նաղդալյանը պատասխանեց, որ ոչ:

«Դիվանագիտական անձնագիր ստացած այդ 19 անձինք հանդիսանում են պետական ծառայողներ»,- ընդգծեց Նաղդալյանը՝ հավելելով, որ այս թիվը 2018թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավելի տոկոսով նվազ է:

Ավելի վաղ, Նաղդալյանը հայտնել էր, որ այս պահին վավեր ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի 1127 անձ: Այդ անձնանցից 886-ը դիվանագիտական ծառայության մեջ ներգրավված դիվանագետներ են և կցորդները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, 129-ը Ազգային ժողովի պատգամավորները, 93 պետական պաշտոնատար անձինք: 2018թ․ մայիսից մինչև օրս տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում